Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

 → ԱԺ փոխնախագահը կարևորել է Ուկրաինայում հայկական մեծ համայնքի դերը և ազգանպաստ գործունեությունը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը այսօր հանդիպել է ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտայի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Ուկրաինայի միջև քաղաքական-տնտեսական կապերին, փոխգործակցությանը տարբեր ոլորտներում, միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացմանը, միջազգային կառույցներում համագործակցությանը: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Անդրադառնալով երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը՝ զրուցակիցներն անհրաժեշտ են համարել առավել սերտացնել մշակութային կապերը, խորացնել և ամրապնդել առևտրատնտեսական հարաբերությունները: Այս համատեքստում տիկին Նաղդալյանը կարևորել է Ուկրաինայում հայկական մեծ համայնքի դերը և ազգանպաստ գործունեությունը:

Կողմերն անդրադարձել են նաև ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանին, ԵԽԽՎ-ում ազգային պատվիրակությունների աշխատանքի առանձնահատկություններին: Panorama.am

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.