Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Նորություններ → Արվեստի հայ գործիչները կմասնակցեն Կիեւում անցկացվող միջազգային փառատոնին

Արվեստի հայ հայտնի գործիչները Կիեւում անցկացվող «Նուռ ֆեստ» դարբնության եւ արհեստների արվեստի միջազգային փառատոնի պատվավոր հյուրերի թվում են, հայտնում է AnalitikaUA.net-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի Հայերի միության մամուլի ծառայությանը:

Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացվող փառատոնին կմասնակցեն կինոռեժիսոր, նկարիչ Գրիգոր Բաբախանյանը, քանդակագործ, նկարիչ Անահիտ Քեշիշյանը, ինչպես նաեւ երգչուհի եւ հեռուստահաղորդավար Գայանե Մարտիրոսյանը:

Միջոցառման կազմակերպիչն է «Հենդմեյդերների համաուկրաինական միավորում» հասարակական կազմակերպությունը: Կազմակերպիչների խոսքով՝ միջոցառման հիմնական նպատակն է Ուկրաինայում ձեռքի արհեստի տարածումը, մշակույթի ոլորտում ձեռքբերումների նոր հարթակի ստեղծումը, ժողովրդական արվեստի նկատմամբ հետաքրքրության մեծացումը, ինչպես նաեւ փառատոնի մասնակիցների միջեւ փորձի փոխանակումը եւ իրենց ձեռքբերումների ցուցադրումը:

Փառատոնի ժամանակ կկազմակերպվի ժողովրդական արհեստների վարպետների պատրաստած իրերի ցուցահանդես, մաստեր կլասների անցկացում, ստեղծագործական կոլեկտիվների ելույթներ: Նախատեսված է նաեւ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությունը:

ՀԿ-ի ղեկավար Եկատերինա Պիլկինան նշել է, որ փառատոնին մասնակցելու համար հայ արվեստագետներին հրավիրելը այս տարի Երեւանում տեղի ունեցած «Արտ ֆեստում» ուկրաինական պատվիրակության մասնակցության շրջանակում ստորագրված մշակույթների փոխադարձ զարգացման հուշագրի եւ համատեղ նախագծերի իրականացումն է: News.am

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.