Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

 → «Արտ-ֆեստի» ուկրաինացի մրցանակակիրները կիսվել են Հայաստանի մասին իրենց տպավորություններով

Երևանում տեղի ունեցած «Արտ-ֆեստ» երիտասարդական միջազգային փառատոնի ժամանակ երկու անվանակարգում մրցանակ նվաճած Ուկրաինայի հավաքականի անդամները կիսվել են Հայաստանի մասին իրենց տպավորություններով: Ուկրաինայի ձեռագործների միության նախագահ, հավաքականի անդամ Եկատերինա Պիլկինի խոսքով՝ փառատոնը հնարավորություն տվեց լինել արտերկրում և ծանոթանալ հայկական հարուստ մշակույթի հետ:

«Արտ-ֆեստ»-ն այնպիսի հարթակ է, որտեղ կենտրոնացված են բազմաթիվ ստեղծագործ մարդիկ , որոնց հետ միշտ հաճելի է կիսվել փորձով, ինչպես նաև բացահայտել նորը»,- նշել է Պիլկինան և հավելել, որ Հայաստանը շատ ջերմ ընդունեց իրենց և հուսով է, որ ոչ վերջին անգամ է այցելել Հայաստան:

М-Ocean խմբի համար Երևանում հանդես գալը եղել է առաջին համերգային փորձը , սակայն դա չի խանգարել իրենց նվաճել մրցանակը «Վոկալ» անվանակարգում:

«Այս անվանակարգում մեծ մրցակցություն է եղել, քանզի հայ կատարողների մոտ շատ ուժեղ ձայնային ունակություններ են, ուստի ինձ համար մեր խմբի հաղթանակը անակնկալ էր»,- ասել է М-Ocean խմբի անդամ Անգելինա Գոլովաչը:

«Ֆոտո» անվանակարգում հաղթող է ճանաչվել ուկրաինական լուսանկարիչ Սերգեյ Ռիժկովը, ում լուսանկարները անտարբեր չեն թողել ժյուրիի անդամներին:

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.