Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

 → Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի ծնունդը

Այսօր` հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի ծննդյան եւ մկրտության հիշատակումն է:

Աստված մարդացավ եւ հայտնվեց մարդկանց: Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3:17, Մարկ. 1:11, Ղուկ. 3:22) եւ Սուրբ հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա: Տեղի է ունենում երկրորդ Աստվածահայտնությունը: Այսպիսով, Քրիստոսի ծննդյան եւ մկրտության միջոցով հաստատված երկու Աստվածահայտնությունները եկեղեցում տոնում են միասին` հունվարի 6-ին «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ:

Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սբ. Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեք` Հիսուսի մկրտությունը` (ըստ ժողովրդի` խաչը ջուրն են գցում): Հիսուս ջուրն օրհնեց իր մկրտությամբ: Պատարագիչը սուրբ Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ եւ օրհնում այն: Ավանդության համաձայն, ժողովուրդն այդ ջրից տուն է տանում, որպես բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետեւ քահանան այցելում է հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի սովորույթը: NEWS.am

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.